Ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարին հայտարարել է, որ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հսկողության տակ գտնվող մայրաքաղաք Տրիպոլին շուտով կվերադառնա «հայրենիքի գիրկը»: Լիբիական ազգային բանակը հետ է մղել Տրիպոլիից հարավ-արևմուտք ընկած « Ալ Վաթիյա» ռազմաբազայի վրա կատարված բոլոր հարձակումները, բանակից 8 զինծառայող սպանվել է: