Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ոստիկանությունը մասնավոր տանը 12,5 միլիոն եվրո է հայտնաբերել՝ հաղորդել է NOS պարբերականը։ Գաղտնարանում եղել են 20-ից մինչև 500 եվրոյանոց թղթադրամներ։ Միասին թղթադրամները 255 կիլոգրամ են կշռել։ Տանը հրազեն է հայտնաբերվել։ Տանը ձերբակալել են 35-ամյա տղամարդու։ Նրան կասկածում են փողերի լվացման մեջ։
Անցյալ տարի Ամստերդամում 12,8 միլիոն եվրո էր հայտնաբերվել, բայց այդ գումարը բաժանված էր և պահվում է հինգ տարբեր տներում։ Այդ ժամանակ յոթ մարդ էր ձերբակալվել թմրանյութերի անօրինական շրջանառության համար։