Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իսրայելում վերաբացվում են առևտրի կենտրոններն ու շուկաները

Իսրայելում վերաբացվում են առևտրի կենտրոններն ու շուկաները
07.05.2020 | 15:06

Իսրայելի կառավարությունը մայիսի 7-ից մեղմացրել է կարանտինի սահմանափակումների որոշ մասը՝ աշխատանքը վերսկսել են առևտրի կենտրոնները, շուկաները, մարզասրահները: Բացվում են բացօթյա շուկաները, իսկ փակ տարածքներով առևտրի կենտրոններն ու մարզասրահները պետք է պահպանեն անվտանգության կանոնները:

Փակ տարածքում յուրաքանաչյուր 20 քմ տարածքի համար պետք է մեկ մարդ լինի, անհրաժեշտ է պահպանել 2 մետր սոցիալական հեռավորություն, կատարել սանիտարահիգիենիկ խիստ միջոցառումներ: Հանվում են բացօթյա տարածքում աղոթքների սահմանափակումները: Լողափեր թույլատրվում է գնալ միայն սպորտով զբաղվելու նպատակով:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ