ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարության կապակցությամբ՝ Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքում գրել է.
«ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։ Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»։