ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդական։ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնն ու գրասենյակը ստեղծվեցին 2004-ին` Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության օրոք։ Տնօրենը համակարգում է, ամերիկյան հետախուզական և հակահետախուզական 16 գործակալությունների աշխատանքը և համարվում նրանց ղեկավարը։ Այդ գործակալությունների թվին են դասվում Կենտրոնական հետախուզական գործակալությունը՝ CIA, կամ Պաշտպանական նախարարության հետախուզական գործակալությունը՝ DIA-ն։
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում Պատրիկ Հովակիմյանի նշանակումը դեռ պետք է հաստատի Սենատը: Գլխավոր խորհրդականի խնդիրն իրավական հարցերով խորհրդատվության տրամադրումն է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակին՝ վստահ լինելու, որ գրասենյակի ենթակայության ներքո գործող պաշտոնյաների աշխատանքը համահունչ է ամերիկյան օրենքներին։