Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Էդմոն Մարուքյանը «Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգություն» չունի

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Էդմոն Մարուքյանը «Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգություն» չունի
07.05.2020 | 22:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Հանդիպումից հետո վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողներին հարցերին։


Էդմոն Մարուքանը ասաց, թե Արցախի հիմնախնդրի վերաբերյալ շահարկվող մտահոգությունները փարատված են։ Ներքաղաքական որևէ հարցի, հավաստիացրեց Մարուքյանը, անդրադարձ չի եղել։ «Իմ քայլի» և ԼՀԿ-ի առճակատումները վերջին շրջանում բավականաչափ էին։ Հիշեցնեմ միայն մեկն ու աղմկահարույցը՝ լեզվակռիվը Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև, որտեղ փոխադարձ վիրավորանքների պակաս չզգացվեց։ «Էն բոլոր հայտարարությունները, որոնք հրապարային արվում են, դրանից դուրս որևէ բան չկա, - լրագրողներին ասաց խմբակցության ղեկավարը։ - Արցախի հարցը էն հարցն ա, որ բոլորս էս առումով համախմբված ենք։ Էս մասով տարաձայնության հարց չկա։ Էրեկվա հարցուպատասխանի ժամանակ նաև արված հայտարարությունը հայ ժողովրդի ցանկությունների հետ կապված, Արցախի ինքնորոշման, կարգավիճակի և այլնի հետ կապված։ Ժամանակ առ ժամանակ, կարծում եմ, կարիք կա նման քննարկումներ ունենալու, նման ճշտումներ ունենալու։ Կարճ կարող եմ ասել, որ ինձ համար Արցախի հիմնախնդրով այս պահին, էն էղած շահարկումները, որոնք կան, դրանք բոլորը ինձ համար և ի սկզբանե փարատված էին, և հիմա էլ առավել ևս փարատված են: Մանրամասն խոսել ենք»։ Հարցին՝ վարչապետն ասել է, որ փուլային տարբերակ չկա սեղանին դրված, Մարուքյանն արձագանքեց․ - «Ինչ որ ասեց, բնականաբար, եթե հրապարակային հայտարարություններից դուրս գալու լինենք, դուրս կգանք։ Հրապարակային ինչ որ ասում եմ, սա էր։ Էս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված առ այն, ինչ որ Հայաստանում անդադար շահարկվում է»։

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ