Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ջորջ Քենթ. Լավրովը երբեմն հանդես է գալիս ոչ այնքան օգտակար հայտարարություններով

Ջորջ Քենթ. Լավրովը երբեմն հանդես է գալիս ոչ այնքան օգտակար հայտարարություններով
07.05.2020 | 22:19

ԱՄՆ Պետդեպարտամենտում վստահ չեն, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները կարող են նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախօրեին ԱՄՆ-ում գործող գերմանական Մարշալի հիմնադրամի կազմակերպած համացանցային քննարկման` վեբինարի ընթացքում հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ, Պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Ջորջ Քենթը:


«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները: Կարող եմ միայն ասել, որ նա մի շարք իրավիճակներին վերաբերող բազմաթիվ ոչ այնքան օգտակար հայտարարություններով է հանդես եկել: Վերջինը, օրինակ, վերաբերում էր Դոնբասում ստեղծված կացությանը և հնչեցվեց Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների նախորդ շաբաթ կայացած զրույցից հետո», - հայտարարել է Քենթը` մեկ անգամ ևս ընդգծելով, որ ամերիկյան դիվանագիտության գլխավոր նպատակներից մեկը ղարաբաղյան կարգավորման շուրջ հակամարտող կողմերի երկխոսության խթանումն է:
«Մենք ակտիվորեն ներգրավված ենք գործընթացում` օժանդակելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև երկխոսության ծավալմանը: Խաղաղ կարգավորման հիմքում են Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները` այն է` հարցի ուժային լուծման բացառում, տարածքային ամբողջականություն, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունք: Լեռնային Ղարաբաղի դեպքում այս սկզբունքները կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում», - նշել է ամերիկացի դիվանագետը` հավելելով նաև, որ արդեն գրեթե քառորդ դար է, ինչ հակամարտության բոլոր կողմերի շահերի ապահովումը բանակցային գործընթացի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկն է:


Մարշալի հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան մանրամասն անդրադարձավ նաև Հայաստանի ներքին կացությանը, առաջընթացին, որ արձանագրել է երկիրը թավշյա հեղափոխությունից հետո. «Կարծում եմ, որ հայերը արդարացիորեն կարող են հպարտանալ էական համակարգային փոփոխությունների հասնելուն ուղղված իրենց խաղաղ ջանքերով: Երկու տարի է արդեն, ինչ Փաշինյանը ստանձնել է վարչապետի պաշտոնը, մեկուկես տարի է անցել խորհրդարանական ընտրություններից, որոնց ընթացքում նրա կուսակցությունը գերակշիռ մեծամասնություն ձեռք բերեց։ Եվ այն, ինչ այսօր ենք մենք տեսնում Հայաստանում, համակարգային փոփոխություններին միտված իրական առաջընթաց է: Այժմ քննարկումներ են ընթանում ոստիկանության հիմնարար վերափոխման և ներքին գործերի նախարարության ստեղծման մասին, և ԱՄՆ-ը լրջորեն աջակցում են այդ ջանքերին»:


Հեռավար քննարկման ընթացքում Պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանեց նաև նախահամաճարակային Հայաստանի ներքաղաքական օրակարգի գլխավոր թեմային` դատական համակարգի բարեփոխումներին և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված կացությանը վերաբերող հարցին:


«Կարծում եմ, որ հայերը դատական համակարգի սովորականից ավելի արմատական վերափոխում են առաջարկում: Մենք առաջարկել ենք նրանց դիմել Վենետիկի հանձնաժողով, որպես լավագույն խորհրդատու մարմին: Վարչապետ Փաշինյանը այս հարցով առաջարկել էր հանրաքվե անցկացնել: Այդ հանրաքվեն սակայն դարձավ մեկն այն բազմաթիվ քվեարկություններից, որ հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով ծագած ճգնաժամի հետևանքով», - նշել է ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը:

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ