Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

COVID-19-ի պատճառով Եվրահանձնաժողովը կշարունակի հեռավար աշխատանքը

COVID-19-ի պատճառով Եվրահանձնաժողովը կշարունակի հեռավար աշխատանքը
07.05.2020 | 22:23

Եվրահանձնաժողովը կշարունակի հավատարիմ մնալ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով սահմանափակիչ միջոցառումներին մինչև մայիսի 25-ը, ասել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչը:

«Հաշվի առնելով ընդունող երկրներում տիրող իրավիճակը՝ մենք որոշել ենք, որ գործող միջոցառումները, մասնավորապես՝ հեռավար աշխատանքը, կերկարաձգվի առնվազն մինչև մայիսի 25-ը՝ Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Իտալիայում գործող օբյեկտներում», - Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՀ ներկայացուցիչը: Եվրահանձնաժողովն արդեն պատրաստել է նորմալ աշխատանքին վերադառնալու ծրագիր, բայց իրականացումը կախված է այն պետությունների առաջարկներից, որոնցում տեղակայված են եվրոպական կառույցները:

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ