Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են C-400-ի մատակարարման ժամկետները

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են C-400-ի մատակարարման ժամկետները
07.05.2020 | 22:23

Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են C-400-ի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման ժամկետների շուրջ, հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:


«Թուրքիայի համար C-400-ի լրացուցիչ խմբաքանակի հարցն օրակարգում է: Մենք պայմանավորվում ենք համակարգի կազմի, մատակարարման ժամկետի և այլ պայմանների վերաբերյալ: Ընթանում է բանակցային գործընթացը, հուսով ենք, որ տեսանելի ապագայում մենք կգանք ընդհանուր հայտարարի», - ասել է Շուգաևը՝ «National Defense» ամսագրին հարցազրույցում: Նա ընդգծել է, որ առաջին պայմանագիրը նախատեսում է բացառապես մատակարարում՝ առանց արտադրության տեղայնացման:

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ