Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պարետատունը հորդորում է Եռաբլուր այցելել փոքր խմբերով

Պարետատունը հորդորում է Եռաբլուր այցելել փոքր խմբերով
07.05.2020 | 22:25

Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, հայտնում են ՀՀ պարետատնից։ Հնարավոր մարդկային կուտակումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով՝ մայիսի 8-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Հաղթանակ զբոսայգու անմար կրակի հուշահամալիրի տարածք և հարակից ճեմուղիներ, մայիսի 9-ին՝ ժամը 08:00-ից մինչև ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Կոմիտասի անվան պանթեոն, «Եռաբլուր» պանթեոնում մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով նշանակվելու են ոստիկանական վերակարգեր մայիսի 8-ին՝ ժամը 07:00-ից մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23:59-ը:


Պարետատունը հորդորում է «Եռաբլուր» պանթեոն այցելել փոքր խմբերով:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ