Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտինը բարկացել է Լավրովի վրա

Պուտինը բարկացել է Լավրովի վրա
07.05.2020 | 22:28

Ռուսական համացանցում լայնորեն քննարկվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի սկանդալային հայտարարությունը արտերկրում մնացած ՌԴ քաղաքացիների մասին: Նա արհամարհական տոնով էր խոսել նրանց մասին, օրինակ բերելով ԽՍՀՄ-ը, երբ բացի «ընտրյալներից», մյուսները չէին կարող ոտք դնել սահմանից այն կողմ: Դրանից հետո հեռակա լեզվակռիվ էր ծավալվել Զախարովայի ու ընդդիմադիր Նավալնիի միջեւ, եւ նրանք պայմանավորվել էին բանավեճի մեջ մտնել ուղիղ եթերի ռեժիմում: Սակայն, ըստ Կրեմլի ինսայդերների, Պուտինը բարկացել է եւ Լավրովին զգուշացրել, որ եթե այդ բանավեճը տեղի ունենա, Զախարովան կզրկվի պաշտոնից: Եւ Զախարովան հրաժարվել էր բանավեճից:

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ