Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանը բարելավել է ժողովրդավարության ցուցանիշները՝ մնալով կիսաավտորիտար երկիր

Հայաստանը բարելավել է ժողովրդավարության ցուցանիշները՝ մնալով կիսաավտորիտար երկիր
07.05.2020 | 22:32

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit-2020 երկրներում ժողովրդավարության առաջխաղացման մասին զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը իր տվյալները բարելավել է 2.93-ից հասնելով 3 միավորի, իսկ ժողովրդավարության ցուցանիշը կազմում է 33 տոկոս: Հայաստանում ժողովրդավարական բարելավում է արձանագրվել ընտրական համակարգում և կոռուպցիոն առումով: Նշվում է, որ Հայաստանում, ինչպես նաև Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մի շարք այլ երկրներում (Ուկրաինա, Վրաստան, Լեհաստան, Բուլղարիա, Բալթյան երկրներ) իրենց ձայնն են բարձրացնում ծայրահեղ աջական խմբավորումները:


Զեկույցում համեմատություններ են տարվում Հայաստանի և Ուկրաինայի միջև՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այժմ բախվում են սպասումներն արդարացնելու, վստահությունը պահպանելու և կոռումպացված համակարգերն առանց ժողովրդավար նորմերի խախտման վերականգնելու մարտահրավերին:


Զեկույցում հեղինակները անդրադառնում են նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցին։ Ըստ հեղինակների՝ այդ հարցը «գլխացավանք է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար»։ «Ակտիվիստները արգելափակում էին դեպի հանքավայր տանող ճանապարհները։ Նրանց խոսքերով՝ եթե Փաշինյանը հավանություն տա այս նախագծին, կապացուցի, որ ոչնչով չի տարբերվում այն ղեկավարներից, ում նա փոխարինել է»,-ասվում է զեկույցում։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում մեծ ներդրումներ են արվում օրենքի գերակայությանն ու անկախ հաստատությունների ամրապնդմանն աջակցող ծրագրերում, այդ թվում՝ դատական և ոստիկանական համապարփակ բարեփոխումներում:


Զեկույցի հեղինակները Հայաստանը ներառել են կիսահամախմբված ավտորիտար երկրների շարքում: Ըստ զեկույցի Եվրասիայի տարածաշրջանում Հայաստանը ժողովրդավարության առումով առաջատար դիրքում է գտնվում, իսկ ընդհանուր առմամբ, առաջատար ժողովրդավար երկրներն են Էստոնիան (6 միավոր), Լատվիան (6), Սլովենիան (5.75), Լիտվան (5.25), Չեխիան (5):

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ