Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հավանության է արժանացել ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչության (FDA) կողմից ուսումնասիրության երկրորդ փուլն անցնելու համար: Խոսքը mRNA-1273 անվանումն ստացած պատվաստանյութի մասին է, որն առաջինն է ԱՄՆ-ում կլինիկական փորձարկումների ենթարկվել: Ընկերությունը տեղեկացրել է, որ ավարտին է հասցվում արձանագրության կազմումը փորձարկումների երրորդ փուլի համար, որը սկսվելու է վաղ ամռանը: