Ամերիկացի բիզնես մագնատ Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը մտադիր է չլսված նորարություն իրականացնել կինոաշխարհում: Այս մասին գրում է Deadline պարբերականը:
Ընկերությունը մտադիր է ֆիլմարտադրության պատմության մեջ առաջին անգամ ֆիլմ նկարահանել տիեզերքում: Աղբյուրը գրում է, որ NASA-ում հետաքրքրված են կինոնախագծով:
«Մասկը մտադիր է մարտաֆիլմ նկարահանել,ու քանի որ ըստ նրա պատկերացումների՝ այն ավելի շատ Թոմ Կրուզի կերտած դերերին է համապատասխան, ապա հենց Կրուզն էլ, ըստ երևույթին, կլինի գլխավոր դերում»,- գրում է լրատվականը: