ԱՄՆ Յուտա նահանգում հնգամյա երեխան գաղտագողի վերցրել է ծնողների ավտոմեքենան, նստել ղեկին ու որոշել ուղևորվել հարևան նահանգ: Այս մասին գրում է CBS News-ը:
Երբ ոստիկանները նկատել են տարօրինակ «վարորդին», երեխան արդեն մի քանի կիլոմետր ճանապարհ է անցած եղել:
«Մտածեցինք՝ վարորդը տարեց մարդ կլինի, որ անվստահ է վարում, կամ գուցե վատ է զգում, բայց երբ չտեսանք, որ երեխա է, զարմանքից քար կտրեցինք»,- պատմել են ոստիկանները, որոնց երեխան ասել է, թե ծնողներից գաղտնի որոշել է հարևան նահանգում բնակվող քրոջը տեսության գնալ:
Երեխայի ծնողները պատմել են, որ երբևէ երեխային մեքենայի մասին ոչինչ չեն պատմել: