Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին բարեփոխումների ազգային խորհրդի նախագահ է նշանակվել: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Զելենսկու ստորագրած հրամանագրին:
«Հուսով եմ՝ Սաակաշվիլին կկարողանա նոր խթան հաղորդել Ուկրաինայում ծավալվող բարեփոխումներին»,- ասվում է հրամանին կից ներկայացված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն առաջարկել է ստանձնել Ուկրաինայի կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Կարճ ժամանակ անց սակայն «Ժողովրդի ծառա» իշխանամետ խմբակցության ղեկավար Դևիդ Արահամիան հայտարարել էր, որ Սաակաշվիլիի համար նոր ձևաչափի պաշտոն են մտածել: Փաստորեն՝ նոր պաշտոնը Բարեփոխումների ազգային խորհրդի նախագահության ստանձնումն էր: