Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Համացանցը քննարկում է Քայնե Ուեսթի «խինկալի-բոթասը»

Համացանցը քննարկում է Քայնե Ուեսթի «խինկալի-բոթասը»
07.05.2020 | 23:05

Քայնե Ուեսթի ներկայացրած նոր մոդելի սպորտային կոշիկների լուսանկարն ակտիվորեն քննարկվում է համացանցում: Սոցիալական ցանցերի օգտատերերի մեծ մասը դրանք վրացական ուտելիքի՝ «խինկալիի» հետ է համեմատել:

Նշենք, որ կոշիկներ թողարկողը ռեփերին պատկանող Yeezy բրենդն է:
«Yeezy 451 մոդելի բոթասն արտադրվել է թեթև սինթետիկ նյութերից: Այն բաց մոխրագույն գույն ունի: Բավական հարմար է, թեթև, բայց արտաքին տեսքը շատերին է վանել»,- գրում է Korrespondent.net կայքը:
Հիշեցնենք, որ ամերիկացի ռեփերին օրեր առաջ Forbes ամսագիրը 1.3 մլրդ դոլարով միլիարդատերի ցուցակում էր ընդգրկել:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ