ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Խո­պան­չիու­թ­յու­նը դար­ձել է ապ­րե­լա­կերպ, սո­վո­րու­թ­յուն, կեն­ցաղ

Խո­պան­չիու­թ­յու­նը դար­ձել է ապ­րե­լա­կերպ, սո­վո­րու­թ­յուն, կեն­ցաղ
08.05.2020 | 00:35
Կո­րո­նա­վի­րու­սը Ռու­սաս­տա­նում ջրի ե­րես հա­նեց ևս մի խր­թին խն­դիր, ո­րին մինչ այդ երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րը նա­յում էին, ինչ­պես ա­սում են, մատ­նե­րի ա­րան­քով: Խոս­քը միգ­րա­ցիա­յի հոս­քի մա­սին է: Պաշ­տո­նա­պես ար­ձա­նագր­ված մոտ 4 մի­լիոն միգ­րանտ­նե­րը գե­րա­զան­ցա­պես մի­ջի­նա­սիա­ցի­ներ են: Ինչ­քան են ի­րա­կա­նում, երևի երկ­րի միգ­րա­ցիոն ծա­ռա­յու­թյունն էլ չգի­տե: Մոսկ­վա­յում և Պե­տեր­բուր­գում, օ­րի­նակ, նրանց ներ­կա­յու­թյու­նը սպա­սարկ­ման ո­լոր­տում հատ­կա­պես աչք է ծա­կում:
Մի փոքր պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյուն: ՈՒզ­բեկ­նե­րը 1 մի­լիոն 474 հա­զար են, տա­ջիկ­նե­րը՝ 875 հա­զար, ղրղզ­նե­րը՝ 558 հա­զար: Նրանք տն­տե­սա­պես ձեռն­տու են Ռու­սաս­տա­նին. Է­ժան աշ­խա­տուժ է, որ հիմ­նա­կա­նում զբաղ­ված է ոչ ո­րա­կյալ աշ­խա­տան­քով: Գի­տու­թյան մեջ, ար­վես­տում և առ­հա­սա­րակ ին­տե­լեկ­տուալ ո­լոր­տում նրանք գրե­թե չկան: Ե­թե Եվ­րո­պա­յում միգ­րանտ­նե­րն ա­պա­հով­վում են բնա­կա­րա­նով, բուժս­պա­սարկ­մամբ, զա­նա­զան ար­տո­նու­թյուն­նե­րով և այլն, ա­պա Ռու­սաս­տա­նում նրանք ի­րենք են տես­նում ի­րենց գլ­խի ճա­րը:
Հետ­կո­րո­նա­վի­րու­սա­յին գոր­ծազր­կու­թյու­նը, բնա­կա­նա­բար, խիստ սրեց միգ­րանտ­նե­րի վի­ճա­կը: Նրանք պար­զա­պես փո­ղոց շպրտ­վե­ցին ա­ռանց նյու­թա­կան մի­ջոց­նե­րի, նույ­նիսկ հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­նա­լով վե­րա­դառ­նա­լու հայ­րե­նիք: Պարզ է, որ ռուս­ներն ա­վե­լի շատ մտա­հոգ­ված են ի­րենց գոր­ծա­զուրկ­նե­րին ա­պա­հո­վե­լու հար­ցե­րով:
Միգ­րա­ցիա­յի շուրջ խո­սակ­ցու­թյուն­ներն էլ ա­վե­լի սր­վե­ցին, երբ «սո­ված» ներ­գաղ­թյալ­նե­րը սկ­սե­ցին հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ կա­տա­րել՝ զբաղ­վել գո­ղու­թյամբ, տե­ղա­ցի­նե­րի վրա հար­ձա­կում­նե­րով և այլն: Ապ­րել է պետք: Ռու­սա­կան քա­ղա­քա­կան ընդ­դի­մու­թյու­նը լե­զու ա­ռավ և չա­րախն­դո­րեն հի­շեց­րեց, որ խն­դի­րը վա­ղուց գո­յու­թյուն ու­ներ, սա­կայն իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­չինչ չէին ա­նում այն կար­գա­վո­րե­լու հա­մար: Մո­ռա­ցու­թյան մատն­վեց նույ­նիսկ այն պա­րա­գան, որ տար­բեր պատ­ճառ­նե­րով տե­ղա­ցի­նե­րը չեն էլ ու­զում կա­տա­րել այն ցած­րա­կարգ աշ­խա­տան­քը, ո­րով զբաղ­վում են միգ­րանտ­նե­րը, և որ տե­ղա­ցի­նե­րին դուր չի գա, ե­թե միգ­րանտ­նե­րին ինչ-որ նպաստ­ներ տրա­մադր­վեն: Ի­րա­վի­ճակն ի­րոք խր­թին է, չեն բա­ցառ­վում ան­գամ խռո­վու­թյուն­նե­րը: Ի դեպ, հաշ­վել են, որ ե­թե նույ­նիսկ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի չա­փով օգ­նու­թյուն ցույց տան միգ­րանտ­նե­րին, դա Ռու­սաս­տա­նի վրա կնս­տի 36,4 մի­լիարդ ռուբ­լի: Ահ­ռե­լի մի գու­մար: Չմո­ռա­նանք նաև նշել, որ եկ­վոր­նե­րը մու­սուլ­ման են, մի հան­գա­մանք, որ պա­հան­ջում է ո­րո­շա­կի նր­բան­կա­տու­թյուն և զգու­շու­թյուն:
Լավ, ռուս­նե­րի հոգ­սը թող­նենք ի­րենց, ո՞րն է մեր մտա­հո­գու­թյու­նը: Իսկ ու՞մ հա­մար է գաղտ­նիք, որ մեր երկ­րում կա այս­պես կոչ­ված խո­պան­չի­նե­րի ստ­վար մի բա­նակ, որն իր տար­վա հա­ցը վաս­տա­կում է Ռու­սաս­տա­նում՝ ար­տագ­նա աշ­խա­տան­քով, հիմ­նա­կա­նում՝ շի­նա­րա­րու­թյան աս­պա­րե­զում: Կա­րող եմ հա­վաս­տել՝ աշ­խա­տում են գի­շեր-ցե­րեկ՝ ա­ռա­ջադ­րան­քը ժա­մա­նա­կին և ո­րա­կով ա­վար­տե­լու մղու­մով: Գի­տեք, խո­պան­չիու­թյու­նը այս խա­վի հա­մար դար­ձել է նաև ապ­րե­լա­կերպ, սո­վո­րու­թյուն, կեն­ցաղ: Հի­մա կփակ­վի նրանց մուտ­քը Ռու­սաս­տան, և ի՞նչ պի­տի ա­նեն այդ մար­դիկ: Հա­յոց պե­տու­թյու­նը կա­րող է օգտ­վել պա­տեհ ա­ռի­թից և ա­ռա­ջար­կել պայ­ման­ներ, որ խո­պան­չի­նե­րը հրա­ժար­վեն ի­րենց եր­կա­րա­մյա «սո­վո­րույ­թից» ու շի­նաշ­խա­տանք­նե­րի լծ­վեն հայ­րե­նի­քում` ըն­տա­նի­քից» չկտր­վե­լով:
Ան­մի­ջա­կա­նո­րեն կո­րո­նա­վի­րու­սին չառ­նչ­վող ևս մի նո­րույթ: Ռու­սաս­տա­նի խոր­հր­դա­րա­նը՝ Պետ­դու­ման, քն­նար­կում է մի ծրա­գիր, ո­րով նա­խա­տես­վում է ա­ռա­վե­լա­գույնս դյու­րաց­նել ՌԴ քա­ղա­քա­ցիու­թյան ըն­դու­նու­մը նախ­կին խոր­հր­դա­յին չորս հան­րա­պե­տու­թյու­ննե­րի՝ ՈՒկ­րաի­նա­յի, Բե­լա­ռու­սի, Մոլ­դո­վա­յի և Ղա­զախս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար: ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­րեք՝ չոր­սից ե­րե­քը քրիս­տո­նեա­կան պե­տու­թյուն­ներ են, իսկ Ղա­զախս­տա­նում մեծ թվով ռուս­ներ են ապ­րում: Եվ Ռու­սաս­տա­նը փոր­ձում է լու­ծել սե­փա­կան բնակ­չու­թյան ա­ճի խն­դի­րը, քան­զի ար­դեն եր­րորդ տա­րին այդ աս­պա­րե­զում միայն բա­ցա­սա­կան ցու­ցա­նիշ­ներ են ար­ձա­նագր­վում: Բնա­կան է, որ ա­ռա­վե­լու­թյու­նը տր­վում է հա­վա­տա­կից­նե­րին:
Այս հեն­քի վրա պար­զա­պես ու­րա­խա­լի է, որ նշ­ված ցու­ցա­կի մեջ չի մտել քրիս­տո­նեա­կան Հա­յաս­տա­նը, հա­կա­ռակ պա­րա­գա­յում նման ար­տո­նու­թյու­նից ա­ռա­ջին հեր­թին կօգտ­վեին հենց մեր հայ­րե­նի... խո­պան­չի­նե­րը: Եվ, ի­հար­կե, ոչ միայն նրանք։
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 66500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ