Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 145-ով՝ հասնելով 3029-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 33-ով և հասել 1218-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 29 205 է:
Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «պացիենտը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն»: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - նաև ասված է նախարարության հաղորդագրությունում: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 43-ի, կորոնավիրուսով վարակված ևս 10 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 1758 մարդ: