Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում
08.05.2020 | 15:14

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3917 000-ը, բուժվել է 1 344 000-ը, մահացել՝ 271 000 մարդ: Եվրոպական երկրների մեծ մասը թուլացնում է կարանտինը: Իտալիայում 3 միլիոն մարդ վերադարձել է աշխատանքի: Մայիսի 11-ից, Ֆրանսիան կսկսի աստիճանաբար դուրս գալ կարանտինից, կբացվեն ոչ պարենային խանութները և վարսահարդարման սրահները: Երկրի ներսում տեղաշարժը սահմանափակվելու է բնակության վայրից 100 կմ շառավղով, ճամփորդությունները դեպի ԵՄ այլ երկրներ խիստ սահմանափակ են լինելու: Դպրոցները բացելու որոշում կկայացնեն քաղաքային իշխանությունները: Մեծ առևտրային կենտրոնները, թատրոնները, կինոթատրոնները, մարզասրահները, ռեստորաններն ու սրճարանը դեռ փակ կմնան՝ դրանց բացման հարցը կորոշվի հունիսի սկզբին:


Հարավային կիսագնդում մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել Բրազիլիայում՝ մահացել է 9190 մարդ, վարակվածների թիվը 136 000 է: ՄԱԿ-ը հայտարարել է, որ ամենաաղքատ երկրներում համաճարակի և հետևանքների դեմ պայքարը կպահանջի ոչ թե 2 միլիարդ դոլար, այլ 6,7 միլիարդ դոլար:
Ռուսաստանում վարակակիրների թիվը շարունակում է աճել՝ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 11,2 հազար դեպք: Նախորդ մի քանի օրերին ավելի 10 հազար դեպք էր գրանցվում: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն արդեն հայտարարել է, որ մայիսի 11-ից հետո մայրաքաղաքում ինքնամեկուսացման ռեժիմը չի թուլանա: Սա նշանակում է, որ մոսկվացիներին դեռևս արգելված կլինի քայլել և սպորտով զբաղվել դրսում, կվերսկսվի արդյունաբերական և շինարարական ընկերությունների աշխատանքը: Սպասարկման ոլորտը փակ կմնա:


Վրաստանը մտադիր է հուլիսի 1-ից ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների: Վրաստանում պաշտոնապես արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 615 դեպք, հիվանդների մեկ երրորդն արդեն առողջացել է, մահացել է 9 մարդ:
Կորոնավիրուսի արագ տարածումը՝ արդեն ավելի քան 20 հազար մարդ, և որ մեկ շաբաթվա ընթացքում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների, այդ թիվը կարող է բազմապատկվել, չի ազդել Բելառուսի իշխանությունների ՝ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթ անցկացնելու որոշման վրա:

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ