Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էդմոն Մարուքյանին թիկունքից հարվածած իշխանական պատգամավորը վարչապետի քավորի եղբայրն է

Էդմոն Մարուքյանին թիկունքից հարվածած իշխանական պատգամավորը վարչապետի քավորի եղբայրն է
08.05.2020 | 15:14

ԱԺ-ում այսօր Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուքի ժամանակ մինչ պատգամավորներից և կառավարության անդամներից ոմանք փորձում էին բաժանել պատգամավորներին, ոմանք այդ ընթացքում հարվածեցին ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Տեսանյութից երևում է, որ «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը ամբիոնի մոտից հարվածում է Մարուքյանի դեմքին, «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանն է հետևից հարվածում Մարուքյանի գլխին։ Վահե Ղալումյանը վարչապետի քավորի եղբայրն է։

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ