Ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից այս միջադեպի համար, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև ծագած ծեծկռտուքին։ Հարցին, թե ո՞վ առաջինը հրահրեց, Թունյանն ասաց․
«Դուք ինքներդ նայեք, թե ինչից սկսվեց։ Ձայնագրությունը կա, ինքներդ նայեք, տեսեք՝ ինչից սկսվեց, ով անցավ անձնական վիրավորանքների, ով սադրեց այս միջադեպը։ Ամեն դեպքում, ես մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում այդ միջադեպի համար»։ Հարցին՝ տեղի՞ն էր, երբ Սասուն Միքայլեյանը միջամտեց Մարուքյանի՝ իրեն ուղղված ելույթին, Թունյանը չպատասխանեց։