ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Մոսկվային օգնություն է առաջարկել: Խոսքը թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարման մասին է: Իր օգնության առաջարկի մասին Թրամփը պատմել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոտի հետ հանդիպման ժամանակ:
Թրամփի խոսքով՝ Պուտինը համաձայնել է ընդունել թոքերի արհեստական օդափոխության սարքերը: Կրեմլն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը: