Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք՝ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 362 հաստատված դեպքեր, որից առողջացել են 164 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է: Առո՛ղջ եղեք»,- նշված է գրառման մեջ: