Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում քննարկում է ընթանում:
Ըստ լրագրողների տեղեկությունների՝ ծեծկռտուքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արարատ Միրզոյան աշխատասենյակում քննարկում է ընթանում, որին մասնակցում են «Իմ քայլի» խմբակցության պատգամավորները: