Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր

Դավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր
08.05.2020 | 15:31

Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Տեղի է ունեցել նաև ծառատունկի խորհրդանշական արարողություն:

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ