Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրոպան նշում է Հաղթանակի օրը

Եվրոպան նշում է Հաղթանակի օրը
08.05.2020 | 22:09

Կորոնավիրուսը պարտադրել է չեղարկել զանգվածային միջոցառումների մեծ մասը:
Եվրոպայի երկրները նշում են Երկրորդ աշխարհամարտում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 75-ամյակը: Միջոցառումները շատ զուսպ և ոչ զանգվածային են՝ Հին մայրցամաքը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ: Եվրոպայում կորոնավիրուսից մահացել է 270 000 մարդ: Առավելապես տուժել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան: Եվրոպական մեծ թվով երկրներում աստիճանաբար թուլացնում են կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները, սակայն փորձագետները նախազգուշացնում են համավարակի երկրորդ ալիքի հնարավոր վտանգի մասին:

Դիտվել է՝ 1341

Մեկնաբանություններ