Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ալեն Սիմոնյան. Սա պլանավորված սադրանքների շարան է

Ալեն Սիմոնյան. Սա պլանավորված սադրանքների շարան է
08.05.2020 | 22:10

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով` այսօրվա միջադեպն անընդունելի է: Նա չի կարծում, որ որևէ մեկը պետք է մանդատը վայր դնի.

«Ոչ, չպետք է մանդատը վայր դնեն, որևիցե մեկը չպետք է մանդատը վայր դնի: Սասուն Միքայելյանը Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ վստահության քվեն ստացել է, իր վստահության հարցը պետք է որոշի իր ընտրողը մյուս ընտրությունների ժամանակ: Էդմոն Մարուքյանը կարող է իր մանդատը վայր դնել Անի Սամսոնյանի հետ միասին` սադրանքներ կազմակերպելու և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար»: Ալեն Սիմոնյանի խոսքով` այս ամենը նախօրոք պլանավորած սադրանք էր. «Մենք պետք է արձանագրենք, որ այս ամենն անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքի հետ, որը տեղի ունեցավ դահլիճում, կապ ունի այն օրենքների հետ, որոնք մենք ընդունել ենք: Ակնհայտ է, որ բնական է` պետք է սադրանքներին չտրվեր, հասկանալի է, բայց մայիսի 8-ով Սասուն Միքայելյանին սադրելը ես համարում եմ անընդունելի, ես համարում եմ, որ իրեն կլասիկ հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել:


Ես պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք է, սադրանք է, որն ունի շարունակական բնույթ: Այսինքն՝ ընտրվել է մարտավարություն, որ սկզբից իրավիճակը դահլիճում լարվում է՝ կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով, որտեղ օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են «հիստերիկ» և այլն, չեմ ուզում իջնել այդ մակարդակին և խոսել այդ բառերով: Եվ բնական է, որ երբ ամբիոնից իջնում ես ու վրա ես քշում Սասուն Միքայելյանի վրա մայիսի 8-ի օրով և փորձում ես սադրել, մարդը կարող է նաև այդ սադրանքին չդիմանալ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ