Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էդմոն Մարուքյան. Սա հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է

Էդմոն Մարուքյան. Սա հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է
08.05.2020 | 22:13

Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել՝ որևէ արձագանք չկա, ԱԺ-ում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝
անդրադառնալով իր և Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուքին։

«Երեք ժամ և ավելի մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին։ Կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակված արժեքները և կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել», - ասաց Մարուքյանը։
Նա նշեց՝ թեև պատգամավորները ծեծի ենթարկվել են նաև նախկինում, ինքը չի հիշում, որ որևէ խմբակցության ղեկավար ծեծի ենթարկվեր։ «Ինչքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարի դեռ հետևից, կողքից չեն խփել։ Ինչ եղել է՝ քաղաքական ա, պետք է լինի քաղաքական գնահատական», - ասաց նա։ Մարուքյանն ընդգծեց՝ միայն քաղաքական գնահատականը բավարար չէ, դրան պիտի հետևեն գործողություններ։ «Միջադեպն ունի հետևանքներ, քաղաքական հետևանքներ։ Այն, ինչ տեղի է ունեցել, մեծ հաշվով մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է։ Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը և ապագայում՝ կախված քաղաքական գնահատականներից և հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք՝ ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում», - ասաց Մարուքյանը, և ԼՀԿ-ն լքեց դահլիճը:

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ