Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվեց սադրանքների, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, ԱԺ նիստի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ներողություն խնդրելով հանրությունից:
«Ամեն ինչ սկսվեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից, երբ ԼՀԿ խմբակցությունը կողմ չքվեարկեց նախագծին: Դրանից հետո շեշտակի փոխվեց ԼՀԿ ղեկավարի վարքագիծն ԱԺ դահլիճում: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստերի դահլիճում հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք՝ ԱԺ փոխնախագահի հասցեին: Այնուհետև ներողություն չհնչեց: Շաբաթներ շարունակ ԼՀԿ-ն փորձում է սադրել «Իմ քայլին» և ներքաշել որոշ գործողությունների մեջ», - ասաց Լիլիթ Մակունցը: