Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտինը շնորհավորել է մայիսի 9-ի առթիվ

Պուտինը շնորհավորել է մայիսի 9-ի առթիվ
08.05.2020 | 22:23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել նախկին ԽՍՀՄ երկրների ղեկավարներին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի կայքը: Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին և քաղաքացիներին: Նաև շնորհավորել է Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին:
Պուտինը նշել է, որ այս երկրներում սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որ իրենց քաջությամբ, թիկունքի աջակցությամբ, կարողացել են ջախջախել նացիզմը:


Պուտինը կոչ է արել ներկա սերունդների պահպանել հայրենիքի ազատությունը պաշտպանող անձանց հիշատակը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ սխրագործության ընդհանուր հիշողությունը կնպաստի երկրների փոխհարաբերությունների զարգացմանը:

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ