Պատմության անցքերը լուսաբանող եվրոպական «Viasat History» հեռուստաալիքի եթերին դժգոհ և դժկամ շեշտադրումներով են անդրադարձել թուրքական լրատվամիջոցները: Նրանք հեռուստաալիքի հաղորդումը համարել են «սկանդալային»։
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանակալի իրադարձությունները» հաղորդման ժամանակ ցուցադրված քարտեզում ներկայիս Թուրքիայի արևելքը ներկայացվել է որպես Հայաստան։ Հաղորդումը եթեր է հեռարձակվել շաբաթվա տարբեր օրերին և ժամերին՝ օրական մի քանի անգամ։
Թուրքիայում մտահոգված են փաստով, որ նաև թուրքերեն հեռարձակվող և նման հաղորդում պատրաստած հեռուստաալիքը ունի բավականին բարձր վարկանիշ և մեծ լսարան։ «Modern Times Group» (MTG) հոլդինգի շրջանակներում գործող «Viasat History» ալիքը Եվրոպայի տարածքում ունի շուրջ 91 միլիոն բաժանորդ։ Այն տարածված է նաև Աֆրիկայի, Ասիայի երկրներում և ԱՄՆ-ում։ Ընդհանուր առմամբ բաժանորդներ ունի աշխարհի 37 երկրում։