Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 4 միլիոնին

Կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 4 միլիոնին
09.05.2020 | 15:15

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն մոտեցել է չորս միլիոնին, մահացել է 273000 մարդ: Վիրուսի տարածման ու մահացության ցուցանիշներով առաջատարը ԱՄՆ- է, երեկ ևս 30 000 դեպք է արձանագրվել, վարակը հաստատվել է նաև փոխնախագահ, Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ղեկավար Մայք Փենսի խոսնակի մոտ:
Եվրոպայում մահվան ցուցանիշներով առաջատարը Մեծ Բրիտանիան է՝ 31000: Վերջին օրերին իրավիճակը սկսել է կայունանալ, և ակնկալվում է, որ վաղն արդեն վարչապետ Բորիս Ջոնսոնը կհրապարակի` երբ և ինչպես են մեղմելու կարանտինային արգելքներն ու սահմանափակումները:


Իսպանիայում, որն առաջինն է Եվրոպայում վարակակիրների թվով, կառավարությունը որոշել է երկուշաբթիից բացել եկեղեցիներն ու ռեստորանները, բայց ոչ` Մադրիդում ու Բարսելոնայում:
Ռուսաստանում մոտ մեկ շաբաթ` ամեն օր արձանագրվում է նոր կորոնավիրուսի մոտ 10 հազար դեպք, ընդհանուր ցուցանիշն արդեն մոտենում է 200 000, էպիկենտրոնը Մոսկվան է՝ հիվանդացության դեպքերի կեսից ավելին: Նախօրեին քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, թե երկարաձգում է տեղաշարժի սահմանափակումները մինչև մայիսի վերջ, երկուշաբթիից նաև պարտադիր կդառնան դիմակներն ու ձեռնոցները. Մոկսվայի բնակիչներին թույլ չի տրվի առանց այդ պաշտպանական միջոցների փողոց դուրս գալ կամ երթևեկել տրանսպորտում:

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ