Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ նախագահն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ նախագահն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
09.05.2020 | 15:16

Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ