Եթե հակառակորդը պատերազմ սադրի, վստահ եմ, հաղթելու ենք՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը` անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, որ ռազմական գործողությունների վտանգն առավել քան մեծ է:
«Եթե հակառակորդը պատերազմ սադրի, վստահ եմ, հաղթելու ենք։ Մի վայրկյան չեմ կասկածում, որ հաղթելու ենք, բանակն իր առջև դրված խնդիրը կլուծի: Ռազմի դաշտում մենք կարևոր հաղթանակներ ենք ունեցել, ինչի վկայությունը մայիսյան եռատոնն է: Մեր ժողովրդին վերջին հարյուրամյակի ամենամեծ ձեռքբերումը ազատ, անկախ Արցախն է՝ իր տարածքով, բանակը»,-ասաց նա: Գեներալ գնդապետի խոսքով ՝ բանակը շարունակվում է համալրվել անհրաժեշտ միջոցներով: Ըստ նրա՝ 2016-ին այսօրվա սերունդն ապացուցեց, որ իրենք 90-ականներին հաղթանակ կերտածների զավակներն են։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարություն արեց, որից հաջորդեցին մտահոգություններ և հարցին՝ ինքը ևս կիսում է դրանք, Մովսես Հակոբյանն ասաց. «Մեր ժողովուրդը 1994-ին հայտարությունն արել է, գծել իր սահմանները, որևէ մեկի կարծիքը մեզ հետաքրքիր չէ»: Անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և առանցքային դերակատարություն ունի հակամարտության կարգավորման գործընթացում, Մովսես Հակոբյանն ասաց. «Ով է ուզում է լինի, որոշողը մեր ժողովուրդն է, իսկ ժողովուրդն իր խոսքն ասել»: