արչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Արցախում մասնակցել է Եռատոնին նվիրված միջոցառումներին: Ստեփանակերտի օդանավակայանում վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանը և ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնանց հետ: Նրանք այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Հայաստանի վարչապետն ու տիկին Հակոբյանն այցելել են հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին: