Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ

Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ
10.05.2020 | 01:40

Վրաստանի վարչապետը հայտարարել է, թե Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տրված բարձր պաշտոնի պատճառով: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների ազգային խորհրդի ղեկավար, թեև ավելի վաղ Թբիլիսին քննադատել էր նախկին նախագահի առաջխաղացումը Կիևի կողմից, հիշեցնելով, որ նրան հայրենիքում ծանր մեղադրանքներ են առաջադրված: Երեկ, ի նշան բողոքի, Թբիլիսին ետ էր կանչել Ուկրաինայից իր դեսպանին՝ խորհրդակցությունների: Վարչապետ Գախարիան պարզաբանել է՝ դեսպանին կանչել են, որպեսզի քննարկեն՝ «ինչպես են պաշտպանելու երկկողմ հարաբերությունները արկածախնդիրների միջամտությունից»: Վլադիմիր Զելենսկին «սխալ» էր որակել դեսպանի ետկանչը, հիշեցնելով, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և հավելել՝ յուրաքանչյուր կառավարություն անձամբ է տնօրինում իր կադրային քաղաքականությունը:

Դիտվել է՝ 1871

Մեկնաբանություններ