Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են Կոմկուսի խմբակցության 4 պատգամավորի

Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են Կոմկուսի խմբակցության 4 պատգամավորի
10.05.2020 | 01:41

Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են քաղաքային Դումայի Կոմունիստական խմբակցության չորս պատգամավորի, որոնք փորձել են երթ անցկացնել՝ Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Օրենսդիրները հավաքվել են Պուշկինի հրապարակում՝ ծաղիկներով ու պաստառներով, որոնցից մեկի վրա գրված է եղել՝ «Մենք բարձրացրինք դրոշը Ռեյխսթագի վրա, կբարձրացնենք նաև Կրեմլում»:


Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, թե կոմունիստ պատգամավորներից բացի ձերբակալվել են նաև նրանց օգնականները, ընդհանուր առմամբ՝ 10 մարդ:

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ