Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լուկաշենկո. Հաղթանակի շքերթը Մինսկում դարձել է միակը

Լուկաշենկո. Հաղթանակի շքերթը Մինսկում դարձել է միակը
10.05.2020 | 01:45

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ զորահանդեսը, որն անցկացվում է այսօր Մինսկում, հետխորհրդային տարածքում միակն էր, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով շքերթից առաջ:

«Եվ թող այս տարի Մինսկում անցկացվող զորահանդեսը հետխորհրդային տարածքում դառնա միակը, այն կանցկացվի ի պատիվ խորհրդային բոլոր զինվորների, որ աշխարհն ազատագրեցին նացիզմից», - ընդգծել է Լուկաշենկոն: Շքերթին մասնակցել է մոտ 3 000 զինծառայող և 150 միավոր տեխնիկա, 36 ինքնաթիռ և ուղղաթիռ օդային շքերթով անցել են մայրաքաղաքի երկնքով:

Դիտվել է՝ 1670

Մեկնաբանություններ