Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վետերանների պատվո երթը «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում

Վետերանների պատվո երթը «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում
10.05.2020 | 01:51

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին մեկնարկել է օդային շքերթը։


Բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների չվերթը մեկնարկել է Գյումրիից, եկել են Երևան՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ ցուցադրելու օդային հնարքներ: Օդային շքերթին ներգրավված են նաև ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները։ Երևանի «Հաղթանակի» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիրում անցկացվեց պատվո երթ՝ փառապանծ վետերանների մասնակցությամբ: Նրանք զինվորականների ուղեկցությամբ այցելեցին հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազում զոհվածների հիշատակին:

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ