Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դոնալդ Թրամփ. Հաջորդ տարի մեզ ֆենոմենալ տարի է սպասվում

Դոնալդ Թրամփ. Հաջորդ տարի մեզ ֆենոմենալ տարի է սպասվում
10.05.2020 | 01:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական անկումից հետո երկիրը մտնում է «մեծությանն անցման» փուլ: Սպիտակ տանը հանրապետական օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Մենք մտնում ենք անցումային շրջան։ Ես դա կոչում եմ մեծությանն անցում։ Դա կլինի անցում մեծությանը, քանի որ մենք պատրաստվում ենք շատ արագ գործել։ Հաջորդ տարի մեզ ֆենոմենալ տարի է սպասվում»։ Նրա խոսքով՝ հաջորդ տարի մեծ պահանջարկ կլինի, և դա հնարավորություն կընձեռի տնտեսության պատմական աճի համար։ Դոնալդ Թրամփը վստահ է, որ երրորդ եռամսյակում կլինի անցումը, որը «շատ հետաքրքիր թվեր կարձանագրի», իսկ չորրորդ եռամսյակը «շատ լավ կամ նույնիսկ ավելի լավ կլինի»:

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ