Սաուդյան Արաբիան և Կատարը սահմանում են կորոնավիրուսով հիվանդների աճի ռեկորդներ: Սաուդյան Արաբիայում արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ վարակվածության նոր հայտնաբերված դեպքերի թիվը չի նվազում 1,7 հազարից, ընդհանուր թիվը գերազանցում է 35 000-ը, մահացել է 229 մարդ, ապաքինվել է 9,120 մարդ: Կատարում անցած մեկ օրում հայտնաբերվել է 1,3 հազար վարակակիր, ընդհանուրը՝ 20,2 հազար վարակակիր: Մահացության մակարդակը շարունակում է մնալ աշխարհում ամենացածրերից մեկը`12 մահ: