Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հաղթանակի տոնի առթիվ Հայաստանի նախագահին շնորհավորել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Նուրսուլթան Նազարբաևը

Հաղթանակի տոնի առթիվ Հայաստանի նախագահին շնորհավորել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Նուրսուլթան Նազարբաևը
10.05.2020 | 02:00

ՀՀ նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում ասվում է.

«Համոզված եմ, որ մեր հայրերի և պապերի հիշատակի լավագույն հարգանքի տուրքը կլինի հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիմնված ամուր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա»:
Նուրսուլթան Նազարբաևը նշել է՝ «Հաղթանակի օրը մեր ժողովուրդների միջև բարեկամության առավել ցայտուն խորհրդանիշներից մեկն է, որը կապում է Ղազախստանի և Հայաստանի անցյալն ու ներկան: Համոզված եմ, որ հետագայում ևս մեր սրտերում կպահպանենք այն հերոսների հավերժ հիշատակը, ովքեր անցել են Հայրենական մեծ պատերազմի միջով և հաղթանակ են տարել ֆաշիզմի դեմ պայքարում՝ հանուն համայն մարդկության խաղաղ կյանքի»:

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ