Թուրքիայում վերջին օրը կորոնավիրուսից մահացել է 50 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3739-ի՝ տեղեկացնում է Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: Օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է կորոնավիրուսի 35 605 թեստավորում, գրանցվել է վարակման 1546 նոր դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 137 115-ի, վարակվածներից 89 480-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: