ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատել է կորոնավիրուսի դեմ Թրամփի վարչակազմի պայքարի միջոցները: CNN-ը հայտնում է, որ Օբաման իր կարծիքն է հայտնել իր վարչակազմի անդամների հետ հեռախոսազրույցում:
Սպիտակ տան նախկին երեք պաշտոնյաները փոխանցում են, որ Օբաման «բացարձակ քաոսային աղետ» է անվանել ներկայիս վարչակազմի գործելակերպը վիրուսի դեմ պայքարում: Օբաման խոսել է նաև դեմոկրատների նախագահական թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին ընտրություններում աջակցելու անհրաժեշտության մասին, որ հաջողվի պարտության մատնել Թրամփին նոյեմբերին: 30 րոպե տևած խոսակցության ընթացքում Օբաման նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ դրսևորվող պայքարը հիշեցում է, որ համաշխարհային ճգնաժամի պարագայում կառավարության հզոր առաջնորդ է անհրաժեշտ: Օբամայի զանգի նպատակն էր իր նախկին աշխատակազմի անդամներին ներգրավել Բայդենի ընտրարշավում: «Գալիք ընտրություններն այդքան կարևոր են, քանի որ այն, ինչի դեմ մենք պայքարելու ենք, մասնավոր անհատ կամ քաղաքական կուսակցություն չէ: Այն, ինչի դեմ, մենք պայքարում ենք, երկարատև է: Իսկ այս պարագայում եսասեր լինելը, բոլորին թշնամի տեսնելը դարձել է ամերիկյան կյանքի ազդակը: Այդ է պատճառը, որ համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարն այդքան թույլ և անորոշ է եղել»,- ասել է Օբաման: