Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երուսաղեմի հայկական թաղամասը Հայոց պատրիարքի որոշմամբ դեռ մնալու է կարանտինի մեջ

Երուսաղեմի հայկական թաղամասը Հայոց պատրիարքի որոշմամբ դեռ մնալու է կարանտինի մեջ
10.05.2020 | 22:09

Երուսաղեմի հայկական թաղամասը Հայոց պատրիարքի որոշմամբ դեռ մնալու է կարանտինի մեջ՝ ասել է պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Չնայած երկիրը թուլացրել է կարանտինի ռեժիմն, ու բաց են խոշոր առևտրային կենտրոններն ու շուկաներն, իսկ այս շաբաթավերջին կբացվեն նաև սրճարանները, հայերը չեն շտապում բացել համայնքի դարպասներն ու ներս թողնել այցելուներին: Երկրում կարանտինային ռեժիմի հաստատումից ավելի վաղ պատրիարք սրբազանի կարգադրությամբ համայնքը մեկուսացել էր, որի արդյունքում որևէ վարակակիր ու մարդկային կորուստ հայերը չունեցան: Հին քաղաքում Երուսաղեմի հայկական թաղամասը հարևան է հրեական թաղամասին, որը բնակեցված է օրթոդոքս հրեաներով, որոնց շրջանում շատ բարձր տոկոս էր կազմում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը: Թե երբ է համայնքը բացվելու, դեռ որոշում չկա: Վերաբացվել են մանկապարտեզները, սակայն ոչ բոլոր ծնողներն են շտապում իրենց երեխաներին մանկապարտեզներ տանել:


Նույն պատկերն է Երուսաղեմի Թարգմանչաց վարժարանում: Եկեղեցական արարողությունները, պատարագներն ու ժամերգություններն անցկացվում են միայն շատ փոքր թվով հոգևորականների մասնակցությամբ: Երեկ պատարագ էր անցկացվել Թել Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում, կորոնավիրուսով պայմանավորված մինչև 19 հավատացյալներ կարող էին մասնակցել:


Սուրբ Հարության տաճարը կվերաբացվի մինչև մայիսի վերջ: Իսրայելում այս պահին գրանցվել է ընդամենը 4 նոր դեպք, համավարակի տարածումից ի վեր մահացել է 248 մարդ: Հիվանդանոցներում դեռ բուժում է ստանում 4826 պացիենտ:
Ամբողջական կարանտինն ու ձեռնարկված միջոցառումների պայմաններում բարձր է մնում գործազրկության ցուցանիշը: 1100 000 գործազուրկից աշխատանքի է վերադարձել միայն մոտ 49 000 մարդ:

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ