Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրանն ԱՄՆ-ի հետ կալանավորների փոխանակման պատրաստակամություն է հայտնել

Իրանն ԱՄՆ-ի հետ կալանավորների փոխանակման պատրաստակամություն է հայտնել
10.05.2020 | 22:11

Իրանը հայտարարել է, թե պատրաստ է կալանավորների փոխանակում անել ԱՄՆ-ի հետ` առանց նախապայմանների:

«Մենք պատրաստ ենք փոխանակել բոլորին, սակայն, ամերիկացիները դեռ չեն արձագանքել այս առաջարկին»,- այսօր ասել է կառավարության խոսնակ Ալի Ռաբիեյը: Արևմտյան մամուլն անցած շաբաթ հաղորդել էր, որ կողմերն այս հարցի շուրջ բանակցություններ են վարում: Ըստ նախնական տվյալների, իրանական բանտերում չորս ամերիկացի է պահվում, մինչդեռ Ամերիկայում, ըստ Իրանի, ազատազրկված է քսան քաղաքացի: Վերջին անգամ կողմերը կալանավորներին փոխանակել էին անցած տարվա դեկտեմբերին:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ