Հարավային Կորեայի մայրաքաղաքում ռեստորաններն ու բարերը կրկին փակվել են երկու շաբաթով, երբ մասնագետները կորոնավիրուսի նոր օջախներ են հայտնաբերել: Նախագահ Մունը զգուշացրել է` հնարավոր է բռնկման երկրորդ ալիք. «Համաճարակը չի ավարտվել, քանի դեռ արձանագրվում են նոր դեպքեր»,- հայտարարել է նա ժողովրդին ուղերձում: Երեկ վարակի 34 դեպք է արձանագրվել, սա ամենամեծ ցուցանիշն է անցած մեկ ամսվա մեջ: Առողջապահության նախարարը հայտարարել է, թե կառավարությունը երկուշաբթի կորոշի` բացել դպրոցները մայիսի 13-ից, թե հետաձգել: «Մենք տևական պատերազմի մեջ ենք և մեր աչալրջությունը երբեք չպետք է կորցնենք»,- հայտարարել է նախագահը: 50 միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակի 10 000 դեպք է արձանագրվել, մահացել է 256 մարդ: