Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ գիտնականներն զգուշացնում են՝ Մարս մոլորակից կարող են վարակներ ներթափանցել Երկիր

ԱՄՆ գիտնականներն զգուշացնում են՝ Մարս մոլորակից կարող են վարակներ ներթափանցել Երկիր
10.05.2020 | 22:15

Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Հոբարդը կարծում է, որ Մարս մոլորակից հնարավոր է նոր տեսակի վարակների ներթափանցումը Երկիր մոլորակ՝ գրում է Daily Mail-ը: Գիտնականը նշել է, որ անհրաժեշտ է մշակել որոշակի ծրագիր, որը կկանխի մեկ այլ մոլորակի վիրուսները հողից, տիեզերանավերից, տիեզերագնացներից Երկիր հասնելու վտանգը: «Բոլոր համակարգերը պետք է ենթարկվեն քիմիական մաքրման, ջերմային մանրէազերծման: Փորձանմուշների հետ պետք է վարվել այնպես, կարծես դրանք Էբոլա վիրուսով վարակված լինեն»,- ասել է Հոբարդը: Պրոֆեսորը քիչ հավանական է համարել վարակների ներթափանցումը Մարս մոլորակից բերված քարերի միջոցով: Հայտնի է, որ 2035-ին NASA-ն պլանավորում է մարդկանց մի խմբի ուղարկել Մարս:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ