Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ստամբուլում փորձել են այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը

Ստամբուլում փորձել են այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը
10.05.2020 | 22:17

Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում մայիսի 8-ին անհայտ անձը փորձել է այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը՝ տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը: Ֆուռը այրելու փորձը չի հաջողվել, դեպքի առիթով հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը:

«Անհայտ անձը եկեղեցու դուռը այրել փորձելուց հետո փախել է: Հիմնադրամի տնօրենների խորհուրդը անմիջապես ոստիկանություն է դիմել: Ստամբուլի ոստիկանության փոխտնօրենը կապվել է պատրիարքարանի հետ, իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և խոստացել է, որ հանցագործն անպայման, կձերբակալվի: Եկեղեցու աշխատակիցներին և դռանը ոչ մի վնաս չի հասցվել»,-ասված է պատրիարքարանի հաղորդագրության մեջ: Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացրել է, որ հանցագործը ձերբակալվել է:


«Կորոնավիրուսը սրանք են բերել»,-ասել է եկեղեցու դուռը այրել փորձած Մ.Կ.-ն` բացատրելով իր արարքի պատճառը: Վերջին տարիներին սա հայկական եկեղեցիների վրա կատարված առաջին հարձակումը չէ Թուրքիայում, մի քանի անգամ հայկական եկեղեցիների վրա հարձակումներ և հարձակման փորձեր են եղել, որոնց ընթացքում եկեղեցիների դռների վրա ատելություն քարոզող խոսքեր են գրվել:

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ

ºարհ չկա